Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը շարունակում է գործել

Оставьте комментарий

Օրը շաբաթ էր: Ջերմոցում աշխատելուց հետո միջին դպրոցի սովորողներ Անուշիկն ու Անգելինան ուրախությամբ ընդունեցին տիկին Շողիկի առաջարկը՝ այցելել կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի տուն՝ բույսերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն  հաղորդելու, պատշգամբի բույսերը հարդարելու և հիվանդ վարդի թփերը բուժելու: Արմինեի սիրալիր հյուրասիրությունից հետո անցան գործի: Ավելի մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ փոքրիկ Դավիթը մեծ մարդու կեցվածքով իրենց միացավ: Դավիթը աղջիկների օգնությամբ մի քանի բույս տնկելուց հետո մտերմացավ նրանց հետ, խաղաղացին, զրուցեցին, և երբ արդեն հարկավոր էր տուն վերադառնալ, չէր ցանկանում հրաժեշտ տալ: Միայն նորից այցելելու նրանց հորդորները լսելով՝ մի կերպ համաձայնվեց: Երկար ժամանակ կանգնած աստիճաններին  թափահարում էր ձեռքը, իսկ ուրախ և անկեղծ ժպիտը պարտավորեցնող էր: Որոշված է՝ Դավիթի ընտանիք հարկավոր է հաճախ այցելել և հաղորդել աշխատանքի ընթացքում սովորողների ձեռք բերված տեխնոլոգիական կարողությունները և հմտությունները, իսկ Արմինե մայրիկին,Աշոտ հայրիկին  և Դավիթին հայտարարել «Գարդենիա»ակումբի պատվավոր անդամներ:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий