Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դիջիպատում, դիջիտնկում

Оставьте комментарий

SAM_4462 Ճակատագրի բերումով երկու անգամ երկու տարի ընհատումներով ազատվել եմ աշխատանքից, բայց միշտ եղել եմ դպրոցի հետ, կիսել հոգսերը, ուրախացել հաջողություններով: Ես ինձ կանվանեի հնաբնակ և մշտաբնակ սեբաստացի: Աշխատել եմ որպես խոհարարության, կարուձևի և բուսաբուծության (ակումբային գործունեություն) առարկաների դասավանդող: Այս տարի երիտասարդների հետ մասնակցեցի «Բարձունքի հաղթահարում» նախագծին և ինքս էլ թափահարեցի սեբաստացու դրոշը Մեծըփ լեռան գագաթին: Իրոք դա ինձ համար նոր նվաճում էր: Չեմ ընդունում չեմ կարող և  չի ստացվում արտահայտությունները: Նման դեպքում մեջբերում եմ անում «надо очень, очень захатеть» ռուսական ասացվածքը: Հանդիսանում եմ «Գարդենիա» բուսասերի ակումբի անդամն ու ղեկավարը, որը գոյություն ունի գրեթե երեք տարի: Ակումբի գործունեության նպատակն է շրջակա միջավայրը դարձնել կանաչապատ, էկոլոգիապես մաքուր և գեղեցիկ, որպեսզի բույսը, ծաղիկը ներխուժի տուն, բակ, այգի, դպրոց, քաղաք: Ակումբի անդամներն են կրտսեր դպրոցների սովորողները, ծնողներ, ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ և թաղի բնակիչներ, որոնց հետ կազմակերպվել են էքսկուրսիաներ տարբեր ջերմոցներ, ծաղկի խանութներ: Արդյունքում համալրվել են ծաղիկներով և բույսերով միջին դպրոցի ջերմոցը և քոլեջ-արհեստների ջերմոց-լաբորատորիան: Շատ եմ սիրում կենդանիներ և թռչուններ և փորձում եմ այդ սերը տարածել ակումբի անդամներին, իմ շրջապատի մարդկանց: Ես սիրում եմ կյանքն իր դժվարություններով և փորձություններով հանդերձ և միշտ լավատես եմ: Գիտեմ, որ մի օր, վաղ թե ուշ կնկատվի քո կատարած աշխատանքի արդյունքը, դրա համար էլ աշխատել և աշխատում եմ թե տոն օրերին, թե արձակուրդներին, թե հանգստի օրերին: Մի քիչ շատ անկեղծ գտնվեցի, որովհետև հիշեցի տիարի խոսքերը՝ «Ես Ձեզ լավ չեմ ճանաչում»: Իսկ ես ուզում եմ ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին ես կամ:

Ստեղծելով միջառարկայական կապ բնագիտության և բուսաբուծության միջև Անահիտ Եղյանի հետ անցկացնում ենք միացյալ դասաժամեր, որը շատ արդյունավետ է և նպատակային, ինչի արդյունքում առաջ եկան տարբեր նախագծեր:

Մեր առաջին նախագիծը՝ «Թաղարների պատրաստում թափոններից», մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների մեջ: Գեղեցիկ ու բույսերով հարուստ ջերմոց-լաբորոտորիայում սկսվեցին աշխատանքները: Յուրաքանչյուր սովորող գիտեր իր գործը:

Քոլեջ-արհեստների ավագ դպրոցում գործող ջերմոց-լաբորատորիան կազմված է երեք մասից՝

  1. Ջերմոցային
  2. Ուսումնական
  3. Լաբորատոր

Ջերմոցային մասում կատարվում են կտրոնների տնկում, բազմացում, սերմերի ցանք և խնամք:

Այստեղից առաջ եկավ «Սերմահավաք» նախագծի  գաղափարը, որն արագ վերածվեց գործունեության:

Ուսումնական մասում կատարվում են հետազոտական աշխատանքներ և բացահայտումներ՝ որի արդյունքում պարզվեց, որ բոլոր սենյակային բույսերն ունեն բուժիչ և օգտակար հատկություններ: Ստեղծվեց «Կանաչ դեղատուն» անկյունը, որը վերանվանվեց «Կանաչ դեղատուն պատուհանագոգին» նախագիծ:

Լաբորատոր մասում տնկվում են սերմերը, խնամվում և տեղափոխվում են ջերմոցային մաս: Այստեղից առաջ եկավ «Սերմնացան» կամ «Տնկարան» նախագծի գաղափարը, որի նախնական աշխատանքներն սկսվեցին ձմեռային ճամբարի օրերին: Իսկ որպես նախագիծ կներկայացվի երկրորդ կիսամյակում: Այստեղ աշխատում են նաև գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողները և նոր դպրոցի բնագետ-հայրենագետների խումբը, ովքեր սիրով խնամում են նաև լաբորատորիայում բնակվող կենդանիներին և թռչուններին:

Ձմեռային ճամբարի օրերին մասնակցել ենք «Անսովոր տոնածառների շքերթ» նախագծին:

Սիրով մասնակցել ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծին:

Նախապատրաստվում ենք Հանրակրթական Դիջիթեք 2014-ին:

Աշխատանքների արդյունքում ջերմոց-լաբորատորիայում ստեղծվել են երեք տասնյակից ավել ծաղկի տեսակներ: Աշխատանքները շարունակվում են:

Նախագծային աշխատանքները ղեկավարում և առաջնորդում են Շողիկ Պողոսյանն ու Անահիտ Եղյանը:

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий