Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կալանխոե

Оставьте комментарий

900

Տերևի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, վիտամին C, մագնիում, կալցիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ալյումինիում, որոշ քանակի դաբաղանյութեր։ Տերևը պարունակում է բարդ շաքարներ, խնձորի, թրթնջուկի և քացախի օրգանական թթուներ, կենսագենետիկ ակտիվ նյութեր և ֆերմենտներ։ Կալանխոեի առանձին տեսակներ (օրինակ` K. pinnata) օգտագործվում են գիտական բժշկությունում` վիրաբուժություն, աչքի հիվանդություններ, ստոմատոլոգիա, գինեկոլոգիա, մաշկային հիվանդություններ, քրոնիկ տոնզիլիտ և այլն։ Արտադրվում են բույսից ստացվող հյութ (Succus Kalanchoes) և քսուք (Ungentum K.)։ Կալանխոե դեգրեմոնի տեսակը մեծ կիրառում ունի ժողովրդական բժշկությունում։ Բույսի տերևի հյութն ունի հակաբորբոքային հատկություն. վերքի վրայից մաքրում է մահացած հյուսվածքները և նպաստում բուժմանը։ Ժողովրդական բուժարարները խորհուրդ են տալիս ուտել «դուստր բույսի» տերևը ավիտամինոզի դեպքում, օրը 1 թ/գ։ Բուժիչ նպատակներով կարելի է օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված հյութը, քսուքը և ոգեթուրմը։

Հյութ. Տերևը 6-7 օր (ոչ ավելի) պահեք 5-10C դրական ջերմաստիճանի պայմաններում, մանրացրեք ձեռքով և տրորեք փայտե գդալով, խյուսը մզեք թանզիֆով, 48 ժամ թրմեք, զգուշորեն զտեք հեղուկ մասը (նստվածքը թափեք)։ Հյութը խառնեք 20 տոկոսանոց սպիրտի հետ (20։1), պահեք սառնարանում։ Հյութը կիրառում են տրոֆիկ խոցերի, թարախային ինֆեկցիաների, պառկելախոցի դեպքում։ Քառատակ ծալած թանզիֆը թրջեք հյութի մեջ և դրեք վերքի վրա։

Քսուք. Խառնեք 30 մլ հյութ և 50-ական գրամ լանոլին և վազելին։ Պահեք սառնարանում, օգտագործեք տրոֆիկ խոցերի, չիբանի բուժման համար։

Ոգեթուրմ. 2 ճ/գ մանրացրած տերևը 10 օր թրմեք 200 մլ օղու մեջ, սենյակային պայմաններում, քամեք։ Օգտագործեք թրջոցների ձևով և վերքերը մաքրելու համար։ Ժողովրդական դեղատոմսեր, խորհուրդներ Ստամոքսի խոց. Խմեք կալանխոէի հյութ` 1-ական թ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, անցեք համապատասխան բուժզննում, դրական արդյունքն ամրապնդելու համար պահպանեք անհրաժեշտ սննդակարգ։ Սինուսիտ. Թարմ հյութը լուծեք եռջրի մեջ (1։2), կատարեք լվացում` քաշեք քթի մեջ և հեռացրեք բերանից։ Շարունակեք 1 շաբաթ։

Վարիկոզ. Մանր կտրատեք տերևները, լցրեք ապակե տարայի կեսը, իսկ մնացած ծավալը լրացրեք օղիով, 10 օր թրմեք սենյակային պայմաններում` մութ տեղում, տարան պարբերաբար թափահարեք, քամեք։ Ոգեթուրմը ներմերսեք ոտքերին. սկսեք ոտնաթաթից։ Նվազեցնում և վերացնում է ցավերը։ Երկարատև, կանոնավոր օգտագործման դեպքում զգալիորեն կնոսրանա երակների վարիկոզ ցանցը, շարունակեք 3-5 ամիս։ Ֆիզիկական և մտավոր հոգնածություն. Դանդաղ ծամեք և կուլ տվեք 2-3 ճ/գ կալանխոէի թարմ տերև։ Անհամեմատ արդյունավետ է, քան սուրճը, վերականգնում է աշխատունակությունը։

Տուբերկուլյոզ. Թարմ հյութը լուծեք ջրի մեջ (1։3), խմեք 1-ական ճ/գ` օրը 2 անգամ, ուտելուց հետո։ Ստամոքսի, երիկամների բորբոքումներ. Խմեք 1-ական թ/գ թարմ հյութ` օրը 3 անգամ։ Մաստիտ, բարձր ջերմություն. Այտուցված գեղձերի վրա դրեք թրջոց թարմ հյութով` օրը 3 անգամ։

Այրվածք. 1 թ/գ թարմ հյութը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, մշակեք վերքը։ Թարախային վերքեր, հերպես, այրվածք. Վերքի վրա կաթեցրեք 2-3 կաթիլ թարմ հյութ` օրը 5-6 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ։ Լնդերի բորբոքում, ստոմատիտ. 1-2 թ/գ թարմ հյութը լուծեք 100 մլ տաք ջրի մեջ, կատարեք ողողումներ։

Կոպերի բորբոքում. Կաթեցրեք կոպի վրա 1-2 կաթիլ թարմ հյութ` օրը 3-4 անգամ։ Ականջի բորբոքում, ցավ. Կաթեցրեք հիվանդ ականջի մեջ 1-2 կաթիլ թարմ հյութ` օրը 3-4 անգամ։

Գրիպ. Որպես նախապահպանություն գրիպի համաճարակից` կալանխոէի թարմ հյութով մշակեք քթի լորձաթաղանթը (2-3 կաթիլ)։ Աճեցրեք տանը կալանխոէ դեգրեմոնի մի քանի բույս` տարբեր սենյակներում։

http://168.am/2012/10/09/134566.html

http://168.am/2012/10/06/133890.html

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий