Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Պատշգամբը՝ պարտեզ» մեդիակենտրոնում

Оставьте комментарий

Այսօր վարժարանի էկոակումբի սովորողները «Գարդենիա» ակումբի անդամների հետ միասին մեդիակենտրոնում իրականացրեցին «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը: Աշխատանքն սկսեցին հողը մաղելուց, որից հետո լցրեցին թաղարների մեջ, տեղափոխեցին պատշգամբ և զգուշորեն հանելով փոքրիկ թաղարներից՝ չվնասելով արմատային համակարգը, բույսերը հատուկ հաջորդականությամբ տեղադրեցին մեծ թաղարների մեջ, ջրեցին: Աշխատանքն ավարտելուց հետո հրավիրեցին մեդիակենտրոնի աշխատակազմին, ովքեր նայելով վերջնական արդյունքը՝  հիացմունք արտահայտեցին: Ստանալով անհրաժեշտ ցուցմունքներ սովորողների կողմից խնամքի վերաբերյալ՝ գործընկերները խոստացան անվերապահորեն կատարել դրանք և պահպանել հրաշագեղ բույսերին:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий