Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախագիծ «Կանաչ ցանկապատ, կամ պատ

Оставьте комментарий

Նախագծի նպատակը

  1. Շրջակա միջավայրի անշուք ,(ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող) :
  2. Ցանման, տնկման , աճեցման խնամքի և պահպանման աշխատանքներին ներառել սովորողների, դասավանդողների, ծնողների, բնակիչների և որոշ պատկան մարմինների (թաղապետարան, քաղաքապետարան՝ ոռոգման հարցերի կարգավորման և մեր եղած բույսերին ու ծաղիկներին ավելացնել իրենց տրամադրության տակ եղածներից):
  3. Տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ հաղորդել ծրագիրն իրագործողներին:
  4. Ձեռք բերված փորձը տարածել կրթահամալիրից դուրս շենքերի բակեր, մոտակա տարածքներ
  5. Հաջող մեկնարկից հետո կազմակերպել հավաքված սերմերի վաճառք:

 Նածագծի տևողությունը

Մեկնարկը վաղուց տրված է«Սերմնահավաք» նախագծով՝ բավականին սերմեր հավաքվել են, «Սերմնադարան» նախագծով՝ բավականին սերմեր դարանվել են, «Սերմնացան» նախագծով՝ որոշ սերմեր  ցանվել են:
Նախագիծն իրագործման փուլում է՝ պատրաստվում են նոր սերմերի  ցանքի աշխատանքներ  ջերմոց-լաբորատորիայում:
Գարնանը կսկսվի դրսի աշխատամքները՝ տեղանքի ընտրում, հողի հավելման աշխատանքներ, բույսերի տեղափոխում այգիների ընտրված տարածքներ:
Նմանատիպ նախագծերը վերջնաժամկետ չունեն, նրանք անընդհատ շարունակելի են:
Աշխատանքների հաջող ընթացքի համար պետք է լինեն պատասխանատուներ:

 Նախագծի արդյունքները
Հաջող ընթացքի դեպքում բոլոր  առաջարկված և իրագործված նպատակները կդառնան արդյունքներ:

 Նախագիծը կազմեցին՝  Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան, Սաթենիկ Մուրաջյան

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий