Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ծաղկաձոն» նախագիծ նվիրված կանանց

Оставьте комментарий

Նախագծի մասնակիցներ.

նախակրթարանի սաներ, սովորողներ, ծնողներ,բարեկամներ, դասավանդողներ

Ժամանակահատված՝ Գարնան սկզբից…

Նախագծի նպատակը.
Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները բուսաբուծությունից՝ բույսերի խնամք-բազմացում, տնկում, վերատնկում:

Նախագծին ուղղված հարցեր.
1. Ի՞նչ նշանակություն ունեն սենյակային բույսերը մարդու կյանքում:
2. Որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ բույսերի դերը էկոլոգիայի բնագավառում:
3. Ինչպե՞ս զարգացնել թաղարներով ծաղիկներ նվիրելու կուլտուրան:
4. Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ծաղիկների  նվիրումը կանանց, մայրիկներին, դասավանդողներին 5. Ինչպե՞ս ստեղծել իր ու իր հարազատների համար էկոլոգիապես մաքուր միջավայր:

Նախագծի ընթացքը.
Դասվանդողը սովորողներին ծանոթացնում է նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը,
Բույսերի մասնագետի օգնությամբ առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարի մեջ,:
Աշխատանքներն իրականացվում են նախակրթաարնի սների, տեխնոլոգիայի, ընտրությամբ գործունեության և երկարացված օրվա սովորողների միջոցով
           1. Հողախառնուրդի պատրաստում
           2. Թաղարների պատրաստում և ձևավորում
           3. Կտրոնների բազմացում տարբեր եղանակներով
           4. Կտրոնների տնկում թաղարների մեջ
           5. Ստեղծած բույսերի խնամք

Նախագծի արդյունքները
1.Բույսերի օգտակարության կարևորում

2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում:
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրայի տարածում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում
6. Ծաղկառատ օրվա տոնի իրականացում

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий