Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այլընտրանքային տնկարանի հայտնաբերումը

Оставьте комментарий

Յոթ տարի առաջ մեդիակենտրոնի հարակից պարտեզում տնկեցինք «կամպսիս» ծաղկող բույսի փոքրիկ տնկիներ: Զգուշորեն ու սիրով խնամեցինք` մինչև մեծացան: Անցած տարի մեծ ոգևորությամբ նկատեցի թփից մեկ մետր հեռավորության վրա նույնքան փոքրիկ տնկի, որքան որ տնկել  էինք մենք: Պատկերացրեք ուրախությանս չափը՝  երբ այս տարի տարածքը ուշադիր զննելուց հետո նման 10 բույս հայտնաբերեցի, որից հինգը տեղադրվեցին գեղարվեստի հիմնական մուտքի մոտ՝ հիմք դնելով հայ-նորվեգական կանաչ պատի ստեղծմանը: Մյուս հինգը սպասում են իրենց արժանի տեղը գտնեն կրթահամալիրի արվարձանային կրթական պարտեզում: Միայն մի գաղտնիք: Այս ու շատ բույսերի լավ աճելու գաղտնիքը ժամանակին ջրելու մեջ է:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий