Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շաբաթօրյա աշխատանքներ արգելոց-տնկարանում

Оставьте комментарий

Այսօր աշխատող սովորողների թիմը համալրվեց «Գարդենիա»ակումբի նախկին անդամ Մարիամիկով, ընկրուհու՝ Աստղիկի հետ: Նա ևս ժամանակին ամառային արձակուրդներին հյուրընկալելով տատիկին`(Խարբերդից) հաճախ է աշխատել թիմի հետ: Նրանք տնկարանում ստեղծեցին վարդի կտրոններց վարդի թուփ ստանալու փոքրիկ անկյուն:

 

Տնկարանում ցանել ենք կտավատի սերմեր՝ որոնք արդեն ծլել են: Ասեմ, որ ծլողունակությունը բավականին մեծ է ու շատ արագ: Ցանել ենք որպես ծաղկող բույս, բայց կարելի է մտածել հետագայում ցանել որպես դեղամիջոց և կտավատի ձեթ ստանալու միջոց ու մշակման ենթարկել:

 

Տնկարանում շաբաթ օրով աշխատում են միջին և ավագ դպրոցի սովորողներ, որոնք ցանքարկղերից փոքր թաղարների մեջ են տեղափոխում  արդեն ծլած և քիչ մեծացած ծաղկի սածիլները:

Ճիշտ չի լինի ավարտել` չհիշատակելով մանկապարտեզի ծնողների հետ ոտքի վրա բաց դաս անցկացնելու մասին, որն օգնեցին անկացնել նաև մեր սովորողները՝ «Վարդի բազմացումը կտրոնից» թեմայով:Իսկ հարգարժան տատիկը հիացած էր մեր տնկարանով և ցանկություն հայտնեց խորհրդատվություն ստանալու համար հաճախ այցելել մեզ:

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий